Ներքին 1 տարի առաջ - 20:17 14-12-2024

«Զզվանքի գործոն». ֆիլմ՝ Հայաստանի կեղտաջրերի մաքրման և ջրային ոլորտի կառավարման անտեսված խնդիրների մասին

Կանաչ Հայաստան ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Զզվանքի գործոն» ֆիլմն ու մանրամասնել.

««Զզվանքի գործոն» վավերագրական ֆիլմը Հայաստանի կեղտաջրերի մաքրման և ջրային ոլորտի կառավարման անտեսված խնդիրների մասին է։ Մինչ աշխարհը պայքարում է ջրային պաշարների անխնա սպառման և կլիմայի փոփոխության դեմ, Հայաստանը ահռելի ջրային կորուստների պայմաններում դեռևս չունի կեղտաջրերի լիարժեք մաքրում իրականացնող կայաններ, ջրային ոլորտի ռազմավարություն, իսկ ստանձնած միջազգային պարտավորություններն ու ծրագրերը կյանքի կոչելու համար չկան բավարար կարողություններ։

Սննդային անվտանգության ու ջրային ոլորտի կառավարման խնդիրների ֆոնին Հայաստանի չմաքրվող կեղտաջրերը շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը` լուրջ ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար:

Ֆիլմի զարգացմանն աջակցել է Journalismfund Europe հիմնադրամը։ Ֆիլմը ստեղծվել է n-ost Online Journalism, In-depth ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում