copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:30 22-03-2023

Թուրքիան կշարունակի վճռական քայլեր ձեռնարկել ջրային ռեսուրսների պաշտպանության համար. Էրդողանը կարևորել է ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին 21 տարիների ընթացքում երկրում ավելի շատ ջրամբար է կառուցվել, քան դրանից առաջ հանրապետության ողջ պատմության ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական Անդոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին նշել է Ջրի համաշխարհային օրվա հետ կապված իր հրապարակման մեջ։

Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիայի կառավարությունը կշարունակի վճռական քայլեր ձեռնարկել ջրային ռեսուրսների պաշտպանության համար, որոնք հաջորդ դարի ռազմավարական արժեքներից են։ Նրա խոսքով՝ իր կառավարությունը թույլ չի տվել, որ անգամ մեկ կաթիլ ջուր վատնվի։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կարգավորման կարևորությունը՝ ի շահ թուրք ժողովրդի։ Նա պնդել է, որ որ այս ուղղությամբ ծրագրերը շարունակական են լինելու։

Վերջինս միևնույն ժամանակ հրապարակմանը կից ներկայացրել է Թուրքիայի ջրային ոլորտում կատարված ներդրումների թեմայով ինֆոգրաֆիկա։ Ներկայացված տվյալների համաձայն՝ 21 տարում Թուրքիայի ջրային հատվածում ներդրումները հասել են 479 միլիարդ լիրաի, հանրապետությունում կառուցվել է 716 ջրամբար, շահագործման է հանձնվել 615 հիդրոէլեկտրակայան, 1633 ոռոգման օբյեկտ, 481 լճակ։

Բացի այդ, Թուրքիայում շահագործման է հանձնվել խմելու ջրի բաշխման 302 և ջրի մաքրման 24 կայան, կառուցվել է 5395 ջրհեղեղի դեմ պայքարի կայան և 101 ստորգետնյա ջրամբար։

Նշենք, որ ջրի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մարտի 22-ին՝ քաղցրահամ ջրային ռեսուրսների կարևորության մասին տեղեկացվածությունը բարձրացնելու և դրանց կայուն կառավարումը խթանելու նպատակով:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար