Ներքին 1 տարի առաջ - 13:31 14-12-2024

Ցեղասպանության արդարացումը այսօր լայն տարածում ունի Թուրքիայի վերնախավում․ Կարեն Միրզոյան

Հայերի ցեղասպանության իրականացումն ու հակահայկականությունը Թուրքիայում եղել է քաղաքական ժառանգականությամբ փոխանցվող ուղեգիծ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հայտարարել է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի դասախոս, Արցախի Հանրապետության նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը Երևանում գումարված «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովում։

«Ընդհուպ մինչև 1950-60-ականները Թուրքիայում բարձր և բարձրագույն պաշտոններ են զբաղեցրել մարդիկ, ովքեր անմիջաբար մասնակցել են Հայոց ցեղասպանության իրականացմանը։ Նրանցից են, օրինակ՝ 1950-60-ականներին Թուրքիայի նախագահ Ջելալ Բայարը, վարչապետ Ադնան Մենդերեսը։

Ժխտողականությունը, անգամ ցեղասպանության արդարացումը այսօր ևս լայն տարածում ունի Թուրքիայի վերնախավերի մեջ։ Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը պետք է դառնա շարունակական ու հետևողական գործընթաց, որի նպատակը ոչ միայն հարգանքի տուրքը պետք է լինի զոհերի հիշատակին, այլ առաջին հերթին անվտանգային նկատառումը»,- ասել է Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ