Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:24 17-12-2022

Աղավնուն տարել են շտաբ, որովհետև հոգնած էր. ադրբեջանական փնթի արդարացումը

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Ադրբեջանա-իրաքյան մշակութային կապերի ընկերության նախագահ Թահիրա Մամեդովան, ով հայտնի է աղավնուն խեղդելու իր հերոսական քայլով, այսօր մեկնաբանել է այդ դեպքը։ Նա ասել է.«Ես սեղմեցի աղավնուն ամբողջ ուժով, որպեսզի այն չթռչի: Ըստ երևույթին, երբ ես սեղմում էի թևը, նա ցավ էր զգում և գլուխը մի կողմից այն կողմ թափահարում։ Երբ ես աղավնուն բաց թողեցի, նա ուզում էր թռչել, բայց ես տեսա, որ նա պարզապես հոգնած էր և ընկավ գետնին: Ակցիայի մասնակիցները աղավնուն տարել են շտաբ։ Թռչունը կենդանի է, նրան ջուր տվեցին: Թռչունը միայն կոտրված թև ունի: Ես շատ ուրախ եմ դրա համար»։

Այսինքն՝ նա փորձում է ժխտել աղավնուն սպանելու լուրը։ Նաև անհասկանալի է, թե այդ կինն առհասարակ ինչ կապ ունի բնապահպանության հետ։

Այդ ֆոնին ադրբեջանական սոցցանցային տիրույթում հեգնում են, որ շուտով աղավնին ինքը հանդես կգա ելույթով՝ շնորհակալություն հայտնելով Ալիևին և այլոց իրեն ցուցաբերած հոգատարության համար։

Ըստ իս, այդ աղավնին Ադրբեջանի՝ մեզ առաջարկած «խաղաղության» խորհրդանիշն է, այնքան շատ են մեզ հետ ուզում «խաղաղություն» հաստատել, որ դա հավասարազոր է խեղդելուն ու սպանելուն...»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գորիս-Ստեփանակերտ ավտաճանապարհը փակած «էկոակտիվիստները»խաղաղության կոչեր էին հնչեցրել և աղավնիներ բաց թողել, սակայն նրանցից մեկի ձեռքին աղավնին սատկել էր։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով