copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:01 12-12-2024

Արագածոտնի մարզում բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Արամ Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան Գյումրի Մ1 ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ Աշտարակ քաղաքի մուտքի մոտ, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա՝ ծառերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկ Տիգրան Ղազարյանն ու կրտսեր պարեկ Վարդան Ղամբարյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ վթարն այլ ելք ունենար։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը