copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:36 11-12-2024

Կրակոցներ՝ Երևանում. կասկածյալը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի՝ գաղութից նոր ազատված որդին է. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությանն էրեբոնու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի 47/2 հասցեում կրակոցներ են հնչել:

Դեպքի վայրում հայտնաբերվում է ատրճանակից կրակված 11 պարկուճ:

Տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են կրակոցներ արձակողի ինքնությունը ու նրա հետ տանում են բացատրական աշխատանքներ, ով ինքնակամ ներկայանում է էրեբունու ոստիկանություն՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք ատրճանակը:

Կասկածյալը Երևանի բնակիչ 46-ամյա Հովհաննես Մ.-ն է, ով Հայաստանում հայտնի գործարաններից մեկի սեփականատիրոջ որդին է, և նա վերջերս է ազատվել քրեակատրողական հիմնարկից:

Վերջինը, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը, Էրեբունու ոստիկանները ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր