copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 10-12-2024

Ե՛վ ԿԳՄՍՆ-ն է կուշտ, և՛ ԵՄ-ն երջանիկ 

ՔՊ-ական իշխանությունը շարունակում է զարմացնել աշխահին կոնֆլիկտային հայտարարություններով։ Դրանից հերթականն արել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ-ում ԵՄ ֆինանսական աջակցությամբ դեկտեմբերի 6-8-ը Ծաղկաձորում կազմակերպված «Հանրակրթության ոլորտի բարեփոխումների իրազեկման բարելավումը» խորագրով վերապատրաստման դասընթացի ժամանակ։ «Կրթությունը նախ և առաջ մեր երեխաների մասին է, և այս գաղափարը պետք է մեր գործողությունների առանցքում լինի: Որքանով է այս կամ այն բարեփոխումից շահում երեխան. ահա գլխավոր սկզբունքը, որով պետք է առաջնորդվենք», ասել է նախարարը։

Ի՞նչ է նշանակում՝ «կրթությունը նախ և առաջ մեր երեխաների մասին է»։

Նախարարի այս ձևակերպումը կոնֆլիկտ է առաջացնում ողջամտության հետ։ Այն հասկանալու համար պատկերացնենք, որ այլ ոլորտների վերաբերյալ ևս կարող են նույնպիսի բաներ ասել։ Օրինակ՝ կարո՞ղ են ասել, որ առևտուրը գնորդների մասին է, առողջապահությունը հիվանդների, փողոցը վարորդների մասին է, բանակը զինվորների, գյուղատնտեսությունը գյուղացիների, ԲՏԱ-ն ծրագրավորողների, և վերջապես՝ Հայաստանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է։

Ինչ-որ առումով՝ կարելի է ասել՝ կրթությունը երեխաների համար է, նկատի ունենալով, որ արդյունքում երեխաները յուրացնում են գիտելիքներ հանրակրթական առարկաներից, ձեռք են բերում ունակություններ, ծանոթանում գիտական նվաճումներին, մի խոսքով՝ մարդ են դառնում։ Սակայն այս ձևակերպումը լիարժեք չէ։ Հետևաբար՝ այն չեն կիրառում։ Իսկ «կրթությունը երեխաների մասին է» ձևակերումը սթափ բանականությամբ ըմբռնելի չէ։ Ենթադրաբար՝ նկատի է առնվում այն, որ երեխաները կրթության օբյեկտն են։

Ընդհանրապես՝ բոլոր ժամանակներում երեխան կրթության սուբյեկտ է համարվել։ Ուսուցիչների աշխատանքը գնահատվել է երեխաների սովորելով։ ՀՀ-ում կրթական բարեփոխումների արդյունքում ներմուծված նոր չափանիշներով չափվում են կրթական արդյունքը, կրթության որակը, ֆունկցիոնալ անգրագիտության դինամիկան և այլն։ Այս ցուցանիշներում ևս երեխան օբյեկտ չէ, այլ սուբյեկտ։ Այս ամենը հաշվի առնելով, ենթադրելի է, որ «կրթությունը երեխաների մասին է» արտահայտությունը ճիշտ չէ։ Ավելին՝ տպավորություն է ստեղծվում, թե ՔՊ-ական իշխանությունը մտադիր է տրորել երեխայի անհատականությունը։ Սա արդեն վտանգավոր է, քանի որ տրորված անհատականությամբ մարդկանց հասարակություն ու պետություն գոյություն չունի։ Հետևաբար՝ այս արտահայտությունը հակահասարակական և հակապետական է։

Երկրորդ հարցն այն է, թե ինչպե՞ս որոշել՝ երեխան շահում է կրթական բարեփոխումից, թե ոչ։ Այս հարցին պատասխանելուց առաջ պետք է հասկանալ, թե ո՞վ է սահմանում երեխայի շահը։ Ենթադրելի է, որ այն սահմանում է ԿԳՄՍՆ-ն։ Իսկ եթե նա է որոշում՝ երեխան շահել է, թե ոչ, ապա ենթադրելի է, որ ամեն դեպքում շահելու է։ Այսինքն՝ երբ նախարարն ասում է, թե՝ «Որքանով է այս կամ այն բարեփոխումից շահում երեխան. ահա գլխավոր սկզբունքը, որով պետք է առաջնորդվենք», ապա կասկած չկա, որ ԿԳՄՍ-ն աշխարհին համոզելու է, որ ԵՄ փողերով իրականացված բարեփոխումների արդյունքում ԿԳՄՍՆ աշխատողներից բացի՝ շահել են նաև հանրակրթական դպրոցում սովորող երեխաները։

Պարզ ասած՝ բոլորը գոհ կմնան։ ԿԳՄՍՆ-ն կուշտ ու հպարտորեն կներկայացնի, որ բարեփոխումների արդյունքում երեխան շահել է։ ԵՄ-ն երջանիկ կլինի, որ իր ներդրումները ՀՀ-ում արդյունավետ են համարվում։ Եթե հաշվի առնենք նաև ՔՊ-ի անսկզբունքայնությունը, անպատասխանատվությունը, գաղափարամերժությունը և պոպուլիզմը, ապա վարչապետը շնորհակալություն կհայտնի նախարարին կրթական բարեփոխումներ իրականացնելու, կրթական քաղաքականությունը արժեզրկելու համար։ Իսկ նրանց հետևորդերը թյուրիմացաբար կզարմանան, թե ժողովուրդն ու փորձագետներն ինչո՞ւ կրթական բարեփոխումների խերը չեն տեսնում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ