Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:00 07-05-2024

Փաշինյանն ու Պուտինը կուշտ փորով հաց ուտելու համար են հանդիպելու. հարցում

Օրեր առաջ ՌԴ նախագահի օգնականը ռուսական լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ մայիսի 8-ին Մոսկվայում տեղի է ունենալու Փաշինյան-Պուտին հանդիպումը, քննարկվելու են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ի ՀԱՊԿ անդամակցության հարցը։ Պաշտոնյան ակնարկել է, որ քննարկվելու են նաև ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման վերաբերյալ հարցեր։

Oragir.News-ը փորձեց պարզել, թե քաղաքացիների կարծիքով՝ ինչ հարցեր են քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել։

«Պետք է ճկուն լինել, դիվանագետ լինել, չունենք դիվանագետ»,-ասաց մի քաղաքացի։

Մեկ այլ քաղաքացի կարծիք հայտնեց, որ քննարկվող հարցերը լինելու են ոչ հոգուտ մեր ժողովրդի։

«Էսքան ժամանակ ոչ մի լավ բան չի եղել մեր ժողովրդին»,-ասաց նա։

«Լավ կլինի, որ մեզնից չխոսեն»,-հեգնեց մեկ այլ քաղաքացի։

«Նիկոլի գլխում ինչ կա, որ դեռ մի բան էլ քննարկի, էն էլ՝ Վլադիմիր Պուտնի հետ»,- նկատեց մեկ էլ քաղաքացի։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մերժել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը և մայիսի 9-ի մոսկովյան ռազմական շքերթին մասնակցելու հրավերները։ Եվ միայն մասնակցելու է մայիսի 8-ին կազմակերպված ԵԱՏՄ գագաթաժողովին, որի շրջանակում էլ տեղի է ունենալու Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Ըստ կանխատեսումների՝ լուծում են ստանալու հայ-ռուսական օրակարգի մի շարք բարդ հարցեր։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել