copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:10 07-12-2024

Իսլամիստները գրավել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Դարաա քաղաքը

Սիրիայի կառավարությունը կորցրել է վերահսկողությունը Դարաա քաղաքի նկատմամբ, որը խորհրդանշական նշանակություն ունի իսլամիստ գրոհայինների համար, ինչպես նաև համանուն նահանգի մեծ մասի նկատմամբ։ Այս մասին դեկտեմբերի 7-ին, հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը ( SOHR ):

«Տեղական խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Դարաա նահանգի տարածքները, ներառյալ հենց Դարաա քաղաքը: Նրանք այժմ վերահսկում են նահանգի ավելի քան 90 տոկոսը, քանի որ ռեժիմի ուժերը աստիճանաբար դուրս են բերում զորքերը», - ասել է SOHR-ը: Կազմակերպության տվյալներով՝ օրվա սկզբին իսլամիստական ​​խմբավորումները գրավել են Հորդանանի հետ սահմանին գտնվող Նասիբ-Ջաբեր անցակետը։ Հորդանանի կողմից այս անցակետն արդեն փակվել է, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։

Իսլամիստական ​​ընդդիմության վերահսկողության տակ անցած Դարաա քաղաքը խորհրդանշական նշանակություն ունի որպես այն վայր, որտեղից սկսվել է 2011 թվականին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ ապստամբությունը: Քաղաքացիական պատերազմի գագաթնակետին Դարաան «ապստամբների բաստիոն» էր, նշում է AFP-ն։ 2018 թվականից քաղաքը գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել