Արդի Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:00 04-12-2024

Արդի․ Հայկական սերիալները օգնում են արվեստի մշակներին․ Արտաշես Ալեքսանյան

Oragir.News-ի տաղավարում հյուրընկալել ենք ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արտաշես Ալեքսանյանին։

«Արդի» հաղորդաշարի շրջանակներում արտիստի հետ զրուցել ենք հայկական սերիալների թոհուբոհի, դրանց շուրջ ծավալվող բացասական կարծիքների, երիտասարդ սերնդի տաղանդավոր դերասանների, «Գարեգին Նժդեհ» ֆիլմում իր դերակատարման, դերասան-քաղաքականություն կապի, Մանկավարժական համալսարում այլևս չդասավանդելու և այլ հետաքրքիր թեմաների մասին։

Արտաշես Ալեքսանյանի խոսքով՝ որքան էլ դաժան լինի, հայկական բոլոր սերիալները ներկայացնում են հայկական իրականությունը։

«Շատ վատ եմ վերաբերվում բացասական քննադատություններին, քանի որ ամբողջ աշխարհում են այդ սերիալները։ Անպայման պետք է լինի բրազիլակա՞ն, որ հանդիսատեսին դուր գա։ Ինչո՞ւ ենք խուսափում մեր իրականությունից։ Հայկական սերիալները ներկայացնում են հայկական իրականությունը։ Այս սերիալները օգնում են արվեստի մշակներին»,-ասաց նա։

Ալեքսանյանը պատմեց, որ կրթական համակարգի բոլոնյան բարեփոխումների պատճառով արդեն 7 տարի է չի դասավանդում Մանկավարժական համալսարանում։

«Ուսանողներս ավատեցին, ինձ էլ նրանց հետ ասացին՝ ցտեսություն»։ Ես շատ բան ունեմ փոխանցելու երիտասարդությանը»,-նշեց նա։

Արտիստի կարծիքով՝ այսօր ևս ունենք Վահրամ Փափազյաններ, Սոս Սարգսյաններ, Մհեր Մկրտչյաններ, Խորեն Աբրահամյաններ։

«Ո՞վ է ասում՝ չկա։ Ամեն ոք կա հիմա։ Մենք ունենք շատ շնորհալի երիտասարդներ, պարզապես՝ պետք է ուշադրություն դարձնել և փայփայել նրանց»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Արցախի թեմային, արտիստն այսպիսի կարծիք հայտնեց․

«Ինչպես Վանը, Ղարսը այնպես էլ Արցախը մնացին պատմության էջերին, նկարների, երգերի տեսքով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր