copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:10 30-08-2025

Անհետ կորած զինվորը, կամավորը իր հետ տարավ մի ընտանիքի սրտի կեսը. Արտաշես Ալեքսանյան

«Սա մեր տների, գյուղերի, քաղաքների, ընտանիքների ամենօրյա ցավն է։ Ասում են՝ ամենածանր կորուստը անորոշությունն է, երբ չգիտես՝ հարազատդ ողջ է, թե այլևս չկա»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ անհետ կորածների հարազատների կողմից կազմակերպված միջոցառմանն ասաց վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը՝ ներկաներին կոչ անելով այնպես ծափահարել, որ լսեն անհետ կորածները՝ մենք այստեղ պայքարում ենք իրենց համար։

Նա շարունակեց. «Անհետ կորած զինվորը, կամավորը իր հետ տարավ մի ընտանիքի սրտի կեսը։ Մայրերը, հայրերը, քույրերը, եղբայրները, կանայք, երեխաները, ապրում են անընդհատ սպասման ու ցավի մեջ։ Նրանց համար ամեն օրը մի նոր պատերազմ է՝ անորոշության, սպասման, նաև՝ հույսի։

Անհետ կորածները կիսատ թողած պատմություններ են։ Նրանք մեր երկրի պատմության կիսատ էջերից են, խլված մանկություն են, խոնարհված աչքեր են, խոնավացած աչքեր են, որոնք սովորել են գիշերներն արթուն սպասել։

Բայց այսօր այստեղ ենք ոչ միայն տխրելու և հիշելու, նաև՝ պահանջելու, որպեսզի նրանք երբեք չմոռացվեն, բարձայանելու, որպեսզի նրանց ճակատագրերը չմնան անհայտ, քանի որ յուրաքանչյուր ընտանիք ունի ճշմարտության ու վերջնական խաղաղության իրավունք։

Անհետ կորած յուրաքանչյուր զինվոր մեր պատմական հիշողության շունչն է, նրանք մեր ժողովրդի ճակատագրի թելերն են, յուրաքանչյուր անուն դաջված է մեր սրտերի վրա։ Նրանք ապրում են աղոթքներում, երգերում, մեր լռության մեջ և այդ լռությունն երբեմն ավելի բարձր է, քան հազարավոր խոսքեր»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել