copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:50 04-12-2024

Վարչապետը նման կերպ է նպատակահարմար գտել արձագանքել. Սրբուհի Գալյանը՝ Փաշինյանի խնդրանքի մասին

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողներն Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարց ուղղեցին վարչապետի խնդրանքով պաշտոնյաների հրաժարականների վերաբերյալ. «Վարչապետի խնդրանքն օրինակա՞ն է, թե՞ ոչ, վարչապետը կարո՞ղ է նման խնդրանքներով հանդես գալ առաջնային մանդատ ունեցող անձանց, նաև ԲԴԽ նախագահի մասով»: Գալյանը պատասխանեց. «Կարծում եմ, որպես կառավարության ղեկավար, երբ ղեկավարը տեսնում է, որ քաղաքականությունից շեղում կա, այո՛, իրավունք ունի խոսակցություն ունենալ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հետ՝ շոշափելու տրամադրությունները: Եթե դատական իշխանությունում այս պահի դրությամբ անհաղթահարելի թվացող խնդիրներ կան, և ոլորտի պատասխանատուն, կառավարության կարծիքով, չի կարողանում լուծել այդ խնդիրները, կարծում եմ, որ խնդրանքի մակարդակում նման խոսակցություն կարող է ունենալ»:

Գալյանի խոսքով՝ կառավարության ղեկավարի դժգոհությունները որևէ համակարգի և դրա գործառութային առաքելությունների շուրջ, պատահականորեն չեն ձևավորվում. «Դրա հիմքում առկա է խորքային դժգոհություն, որի ծնողն իրականում ժողովուրդն է: Վարչապետը, պարտականություն ունենալով լսել ժողովրդին և լուծել այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են ժողովրդի կողմից, նման կերպ է նպատակահարմար գտել արձագանքել այդ երևույթներին»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը