copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:02 20-01-2023

Առողջապահության նախարարը նպատակահարմար չի գտել այցելել վիրավոր տղաներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի այցելել երեկ՝ հունվարի 19-ին Վարդենիսի զորամասում տեղի ունեցած ողբերգության հետևանքով տուժած զինծառայողներին, ովքեր գտնվում են Այրվածքաբանական ազգային կենտրոնում։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի՝ Oragir.News-ին հայտնած տեղեկությամբ պարզվում է, որ նախարարը չի այցելել տղաներին, քանի որ նույն օրը պետք է մեկներ Իրան՝ մասնակցելու Թեհրանում կայանալիք «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովին»։

«Անահիտ Ավանեսյանն այս պահին երկրում չէ։ Նա գտնվում է Իրանի Իսլամական Հանարպետություն։ Դեռ այս դեպքերից առաջ նախապես հայտարարվել էր, որ նշանակված օրով աշխատանքային այց է լինելու արտերկիր»,- ասաց նա։

Նշենք, որ երեկ առավոտյան Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Կառավարության նիստին, իսկ վիրավոր տղաները երեկ՝ 12։30-ին արդեն գտնվել են Այրվածքաբանական հիվանդանոցում։ Տեղեկություններ կան, որ նախարարը գործուղման է մեկնել միայն երեկոյան ժամը 19։00-21։00-ի սահմաններում։ Մինչև այդ, սակայն, նա հասցրել է մասնակցել Կառավարության նիստին, իսկ նիստից հետո բավականին ժամանակ է ունեցել տղաներին կարճ այցելելու համար։

Նախարարության ներկայացուցիչն ասաց, որ նախարարը նպատակահարմար չի գտել այցելել Այրվածքաբանական կենտրոնում գտնվող տղաներին․ «Երեկ մինչև մեկնելը ոչ մի այց նպատակահարմար չէր զուտ տղաների առողջական վիճակց ելնելով։ Այդ պահին արագ կազմակերպվում էր իրենց առողջական վիճակի գնահատման և բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, և այդ դեպքում այցերով խանգարելը բացարձակ տեղին չէր»։

Խաչատրյանը հավելեց, որ Առողջապահության նախարարը գործուղումից կվերադառնա մինչև այս շաբաթվա վերջ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի