Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:13 04-12-2024

Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 10-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված փողոցի թիվ 56 տան դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի առջևում առաջացած կրակը մարել են քաղաքացիները, ապա ժամանել են հրշեջները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժաներ չկան, սակայն Արարատի մարզի քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Մասիս քաղաքի բնակիչ 47-ամյա Ժորա Հ.-ին և ժամը 01:30-ի սահմաններում անհայտ անձինք դյուրավառ վառելիքը լցրել են ավտոմեքենայի վրա և այրել:

Վնասվել է ավոմեքենայի դիմացի հատվածը, ինչի հետևանքով Ժորա Հ.-ին պատճառվել է մոտ 500 հազար դրամի վնաս:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տուժած Ժորա Հ.-ն նախկինում աշխատել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ ինչպես են 2 անձինք մոտենում և հրկիում ավտոմեքենան, ֆիքսվել է տեսախցիկի կողմից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել