copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:37 04-12-2024

Թուրքերի՝ Հալեպի վրա հարձակման մասին թշնամական գործակալ իշխանությունը տեղյակ է եղել. գործարար

Գործարար Վահե Բալբաբյանը գրում է. «Պարզվում է, որ մինչև Հալեպի վրա թուրքերի հարձակումն այս ապազգային, թշնամական գործակալ իշխանությունը տեղյակ է եղել հարձակումից, և դե պարզից էլ պարզ է, որ նրանց տեղյակ են պահել նրանց տերերը։

ՀՀ հյուպատոսն ու հյուպատոսարանի աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանից ուղարկված սակրավորները, որոնք ռուսական զորքի կցորդ են, թռել են Հալեպից մինչ հարձակումը ծպտուն անգամ չհանելով ու չտեղեկացնելով տեղի հայ բնակչությանը։ Մնալու ու օգնելու մասին խոսք անգամ չկա։

Հիմա էլ սփյուռքի հանձնակատար գործակալ գլենդյելցի զարեհ եսիմինչյանը տեղեկացնում է, որ շուրջ 10,000 հայ (իրականում զգալի ավելի շատ) հայտնվել է թուրք ահաբեկիչ զինյալների հսկողության տակ գտնվող հատվածում ու որ նրանք ոչ մի հնարավորություն չունեն օգնելու տեղի հայերին։

Չնայած ի՞նչի վրա եմ զարմանում, երբ 1 տարի առաջ նույն իշխանությունը մատը մատին չտվեց, երբ մեր քթի տակ 120,000 հայ էթնիկ զտման ու ցեղասպանության ենթարկվեց։

Կարճ ասած՝ …եմ էսպիսի պետությունը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ