Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 16:08 12-11-2025

Բարձրագույն զինվորական պաշտոնի եղել է մարդ, որը չի բացառվում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է

ԱԱԾ պետի, արտաքին հետախուզության պետի զեկույցները կարելի էր բաց նիստով ներկայացնել․ 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նկատի ունենալով, որ նրանք առանձնակի կարևորության տեղեկություններ չեն հայտնել։

Գեղամ Մանուկյանի հարցը վերաբերում էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին, որը գտնվում է ԱԺ գաղտնի բաժնում ու որտեղ արձանագրված է, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան զինվորական պաշտոնում խիստ կասկածելի նշանակում է կատարել։ «Այդպիսի զինվորական պաշտոնի եղել է մարդ, որը չի բացառվում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնում է կատարվել՝ հակառակ Նիկոլ Փաշինյանին ձեր զգուշացումների։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ՀՕՊ համակարգ է գնվել, որն անարդյունավետ է, որը որ միակ դեպքն է, որ գլխավոր դատախազություն այդ ժամանակ գրություն եք ուղարկել։ Չկա արձագանք»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ