copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:06 27-11-2024

Ժամկետային զինծառայողներն այս մրցաշարում դրսևորել են իրենց ուժը․ Պապիկյանն ընդունել է մարզիկներին

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են ՀՀ ԶՈՒ հավաքականի՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից մարզիկները, մարզիչները, հայտնում է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։

«Շնորհավորելով մարզիկներին մարզական հեղինակավոր առաջնությունում պատվավոր տեղեր զբաղեցնելու և Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ՝ հպարտությամբ ընդգծել եմ, որ սա ևս մեկ առիթ էր ապացուցելու, որ մեր երկրում պահպանվում են մարզական լավ ավանդույթները:

Այս մրցաշարը ծառայության համար նոր լիցք հաղորդեց ոչ միայն առաջնության մասնակից մարզիկներին, այլև այն զինծառայողներին, որոնք այժմ մարտական հերթապահություն են իրականացնում:

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամներին շնորհավորել և թիմային լավ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ նշելով, որ ժամկետային զինծառայող մարզիկներն այս մրցաշարում դրսևորել են իրենց ուժը, կամքը և ցույց տվել, որ ինչպես զինված ուժերի տարբեր ուղղություններում, այնպես էլ սպորտում և ֆիզիկական պատրաստության բնագավառում ունենք նշանակալի հաջողություններ։

Հանդիպման ավարտին Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամներին պարգևատրել եմ հուշամեդալներով և նվերներով՝ մաղթելով նորանոր հաջողություններ։

Հիշեցնենք, որ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունում ՀՀ ԶՈՒ հավաքականը նվաճել է 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ