Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 09:10 04-10-2022

Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արդեն երկու օր է՝ հայ հասարակությունը ցնցված է Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութից, թե ինչպես են գնդակահարում հայ ռազմագերիներին: «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ կրկին հիշեց Ջերմուկ ներթափանցած այն խմբի մասին, որի վերաբերյալ հայտարարություններ էին արել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԳՇ պետը դիվանագիտական ներկայացուցիչների հետ Ջերմուկ կատարած այցի ժամանակ՝ սեպտեմբերի 16-ին, նշել էր. «Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաեւ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաեւ շրջափակումների մեջ: Սպասում ենք՝ պաշարները վերջանան, եւ ինքնուրույն հետ գնան»: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու համար՝ այդ խումբը գնաց, թե ոչ, սակայն մեզ պատասխան այդպես էլ չտվեցին։ Փորձեցինք անգամ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանից պատասխան ստանալ, սակայն դա էլ չհաջողվեց:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան: Ստացվում է՝ մեր զինվորներին Ադրբեջանը շարունակում է գերեվարել, գնդակահարել հենց մեր սուվերեն տարածքում, սակայն հայկական կողմը թողնում է, որ մեզ մոտ շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադառնան Ադրբեջան:

Ի վերջո, կարող էինք նրանց եւս գերեվարել Ջերմուկի մատույցներում, փոխանակել մեր գերիների հետ, սակայն ՀՀ զինված ուժերը ոչ միայն չի ոչնչացրել մեր տարածք ներթափանցած հակառակորդին, ինչպես պահանջում է ՀՀ զինվորական կանոնադրությունը, այլ թողել է՝ անարգել հետ վերադառնան իրենց երկիր: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական հանցագործություն»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել