Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 15:19 24-11-2024

Անահիտ Ավանեսյանն ու Ժաննա Անդրեասյանն էլ պետք է հրաժարական տան. հարցում

Նախորդ կիրակի երեկոյան տեղեկություններ տարածվեցին, որ մեկը մյուսի հետևից հրաժարականի դիմում են գրել իրավապահ համակարգի մի շարք պաշտոնյաներ։

Արդեն երկուշաբթի առավոտյան պարզ դարձավ, որ հրաժարականի պաշտոնական դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Ժամեր անց Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ գրառմամբ՝ ասելով, որ ինքն է խնդրել պաշտոնյաներին թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

Որոշ հասարակական քաղաքական գործիչների խոսքով՝ վերը նշված պաշտոնյաներից բացի կան ևս մի քանիսը, ովքեր նույնպես պետք է հրաժարական տան։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ պաշտոնյաներից էլ ո՞վ պետք է ազատվի աշխատանքից։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ պետք է հրաժարական տան բոլորը, ոմանց կարծիքով էլ՝ ոչ ոք չպետք է ազատվի աշխատանքից։

«Բոլորը ծայրից ծայր անգրագետ են, գրագետ մարդ չկա»,- ասաց հարցվածներից մեկը։

«Փաշիևը, կարծում եք՝ մեր երկրում ղեկավարությունը լա՞վն է։ Իմ կարծիքով՝ 4 ղեկավար ենք ունեցել, 4-ին էլ պետք է իրար կողք կախել, որ 5-րդը ժողովրդից վախենա», -նշեց մեկ այլ անցորդ։

Մի տարեց տղամարդ էլ դժգոհեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի աշխատանքից՝ ասելով, որ հաջորդը պետք է իրենք հրաժարական տան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում