copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:59 23-11-2024

ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

«Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ:

Նախարար Սարգսյանը ողջունելով մասնակիցներին՝ շնորհավորել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակի կապակցությամբ և ներկայացրել Համաձայնագրի շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված աշխատանքները և առանցքային ձեռքբերումները:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման տեսանկյունից մեծ քայլ է եղել Ներքին գործերի նախարարության ձևավորումը, քանի որ ՆԳՆ ենթակա երեք կառույցների նկատմամբ իրականացվում է խորհրդարանական վերահսկողություն, ինչը ենթադրում է ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմնի առջև հաշվետվողականություն։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է ԵՄ օժանդակությամբ ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում արձանագրված ձեռքբերումներին, այդ թվում՝ ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների ձևավորմանը․ պարեկային ծառայության ներդրմանը, նոր ձևավորված քրեական և համայնքային ոստիկանությունների և ոստիկանության գվարդիայի հայեցակարգային լուծումների մշակման շրջանակում աջակցությանը։

Ոլորտային քաղաքականությունների մշակման տրամաբանության համատեքստում վերջերս հաստատվել է «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թթ․ գործողությունների ծրագիրը» և «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ․ ռազմավարությունը և 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը», ընթացքում է նաև միգրացիոն քաղաքականության կառավարման ուղղությամբ ռազմավարությունը։

Խոսելով ԵՄ աջակցությամբ կարողությունների զարգացման ու թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ բարեփոխումները նպատակ ունեն բարձրացնել հանրային վստահությունը, նպաստել հանրային անվտանգ միջավայրի երաշխավորմանը, կայացնել պետական ինստիտուտները:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկի մասին, ինչը նոր շունչ կհաղորդի, նոր հորիզոններ կբացի Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում»,–ասված էր հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել