copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:11 23-11-2024

Թրամփը Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին առաջադրել է ֆինանսների նախարար

Ամերիկացի ներդրող Սքոթ Բեսենտը կարող է զբաղեցնել ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնը նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմում: Նորընտիր նախագահն այս պաշտոնում Բեսենտի ընտրության մասին հայտարարել է ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, իր Truth սոցիալական ցանցի իր էջում։

Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ Բեսենտը «լայնորեն հարգված է որպես աշխարհի առաջատար միջազգային ներդրողներից և աշխարհաքաղաքական ու տնտեսական ստրատեգներից մեկը» և երկար ժամանակ եղել է ամերիկյան արդյունաբերության և «Առաջին հերթին Ամերիկայի» քաղաքականության սկզբունքների ջերմեռանդ ջատագովը։

«Սքոթը կաջակցի իմ քաղաքականությանը, որը խթանում է ԱՄՆ-ի մրցունակությունը և վերջ կդնի անարդար առևտրային անհավասարակշռությանը, աշխատելով ստեղծել այնպիսի տնտեսություն, որն աճը կդնի առաջնագծում, հատկապես մեր առաջիկա համաշխարհային էներգետիկ գերիշխանության շնորհիվ»,- ասել է Թրամփը:

62-ամյա Բեսենտը քաղաքական նշանակալից պաշտոնների փորձ չունի. ներկայումս նա գլխավորում է Key Square Management ներդրումային հիմնադրամը, նշում է Forbes-ը։ 2011-ից 2015 թվականներին նա աշխատել է որպես ներդրումային տնօրեն Soros Fund Management-ում, որը ներդրումային կառավարման առաջատար հիմնադրամներից է, որը հիմնադրվել է մագնատ Ջորջ Սորոսի կողմից: Soros Fund Management-ը միջոցներ է տրամադրել Բաց հասարակության հիմնադրամների մի շարք նախագծերի համար, որը ֆինանսական աջակցություն է տրամադրում քաղաքացիական հասարակության խմբերին ամբողջ աշխարհում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի