copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:25 22-11-2024

Լեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներին

Լեհաստանի դատարանն արդարացրել երկրի նախկին վարչապետ Պյոտր Յարոշևիչի և նրա կնոջ՝ Ալիսիա Սոլսկայայի սպանության մեջ մեղադրվողներին: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Փոխանցում է Tert.am-ը։

«Վարշավայի շրջանային դատարանն արդարացրել է Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության նախկին վարչապետ Պյոտր Յարոշեևիչի և նրա կնոջ՝ Ալիցիա Սոլսկայայի սպանության մեջ մեղադրվող երեք անձանց»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դատավոր Ստանիսլավ Զդունը, հրապարակելով դատավճիռը, հայտարարել Է դատախազության վարույթում սխալների և թերությունների մասին:

Պյոտր Յարոշևիչը՝ 1970-1980 թվականներին ժողովրդական կուսակցության վարչապետ, սպանվել է իր կնոջ՝ Ալիցիա Սոլսկայայի հետ, Վարշավայի մերձակայքում գտնվող Անինա քաղաքում գտնվող իր տանը: Հանցագործությունը տեղի է ունեցել 1992 թվականի օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը: Մարդասպանները նախկին վարչապետի պարանոցին կաշվե օղակ են ձգել, իսկ մինչ այդ խոշտանգել են: Յարոշևիչի կինը մահացել է կրակոցից:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին