copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:01 19-11-2024

Ինչքան Աղդամին տեր կանգնեցին, այնքան էլ Արագած լեռանն են տեր կանգնելու․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2 կարևոր իրադարձություն այս նույն օրը 4 տարի առաջ, որոնք պիտի դառնային մեր կոլեկտիվ հիշողության մաս։

Առաջինը. 2020 թվականի նոյեմբերի 19-ին ադրբեջանցիներն առանց մեկ կրակոցի, շվշվացնելով մտան Աղդամ։ Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ հայկական ուժերը պիտի դուրս գային նոյեմբերի 20-ին, բայց Նիկոլը շտապում էր օր առաջ հանձնել Աղդամը։

Հանձնվեցին նաև մի շարք գյուղեր, այդ թվում Նոր Մարաղան, որում ապրում էին 1992 թվականին Մարաղա գյուղում հայերի կոտորածից փրկվածները։

Մարդկանց հստակ չէին զգուշացրել հանձնման մասին. հիշո՞ւմ եք տեսանյութը, որում հայ գյուղապետը, գյուղացիները ստիպված բանակցում էին ադրբեջանցի զինվորականների հետ, որ թողնեն բնակիչներին որոշ իրերով դուրս գալ գյուղից։

Նշեմ, որ 44-օրյա ամբողջ պատերազմի ընթացքում ադրբեջանցիները չէին կարողացել գեթ մեկ թիզ առաջ գալ Աղդամի շրջանում, Աղդամը հանձնվել է Նիկոլի ստորագրությամբ։

Երբ ձեզ ինչ-որ մեկն ասի, թե «պաշտպանության գիծը լավ կահավորված չէր», հարցրեք, թե Աղդամի կողմից ինչու ադրբեջանցիները չկարողացան մտնել։ Չէ՞ որ լրիվ հարթ տարածք էր։

Անպայման հիշեք նաև այն անբարոյականներին, որոնք «Աղդամը մեր հայրենիքն է» ֆլեշմոբ էին անում 2019-ին։ Ընդհանրապես հիշեք, որ նիկոլականների համար հայրենիքը զուտ ֆլեշմոբի մատերիալ է։ Ինչքան Աղդամին տեր կանգնեցին, այնքան էլ Արագած լեռանն են տեր կանգնելու...

* * *
Նույն օրը մահացավ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը։ Մարդ, ով հողը ոչ թե ֆլեշմոբերով էր «պահում», այլ արյունով։
#հիշողՄարդ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր