copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:40 30-04-2025

ՔՊ-ականների «պանյատներն» այնքան «տղայական» են, որ հարազատ ծնողին են ներգրավում օրակարգ շեղելու գործում. Վրթանեսյան

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Փաստորեն ՔՊ-ն այնքան է ազդվել Արթուր Չախոյանի վրա այսօրվա հարձակումից, որ թեման շեղելու համար, ըստ «Սրբազան շարժման» ակտիվիստների՝ քպ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մորն են այսօր 2 (երկու!) անգամ ուղարկել իրենց սադրելու։

Եթե իսկապես Վահագն Ալեքսանյանի մայրն է, նշանակում է, որ սրանց «պանյատներն» այնքան «տղայական» են, որ պատրաստ են հարազատ ծնողին էլ ներգրավել պրովոկացիա կազմակերպելու, օրակարգ շեղելու գործում։

Հ.Գ. Եթե այս կնոջը ճանաչող մարդ կա այս գրառումս կարդացողների մեջ, խնդրում եմ հաստատել կամ հերքել ինքնությունը»։

Ամենից շատ դիտված