Ներքին 1 տարի առաջ - 20:52 14-11-2024

Դասախոսներ կան՝ կողմ են քվեարկել, որ իրենց չկրճատեն․ ԵՊՀ-ի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնը «ցրվել է»

ԵՊՀ-ում ամբիոններ են միավորվում, դրանցից Ֆիզիկայի ինստիտուտի՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը ցրվում է:

Oragir.News-ն այսօր՝ նոյեմբերի 14-ին, այցելեց ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ընդհանուր ֆիզիկայի ամբիոն՝ հասկանալու՝ ինչպես են վերաբերվում այս որոշմանը և ինչ են պատրաստվում անել։

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանը նշեց, որ ինքն է հանդես եկել նման առաջարկով, քանի որ դա միտված է կրթության որակի բարձրացմանը և աշխարհում ընդունված պրակտիկա է։

Նրա խոսքով՝ քվեարկությանը մասնակցել է նաև Ֆիզիկայի ինստիտուտի գիտխորհուրդը, որի կազմում դասախոսներ են ու նաև ուսանողներ, որոնց թիվը կազմում 25 տոկոս է։

Դիտարկմանը՝ քվեարկության ժամանակ ճնշումներ չեն եղել դասախոսների կամ ուսանողների վրա, Ներկարարյանը նշեց․

«Ոչ մի ճնշում չի եղել։ Հիմա ո՞վ կարող է ինչ-որ ուսանողի վրա ճնշում գործադրել։ Ներկայումս ուսանողներին ինչ դուր չի գալիս, բարձրաձայնում են։ Այնպես որ քվեարկությունը եղել է անկողմնակալ»,- ասաց նա։

Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի դասախոսները, ովքեր չցանկացան խոսել տեսախցիկի առաջ, կադրից դուրս Oragir.News-ի հետ զրույցում իրենց դժգոհություններն արտահայտեցին։

«Իհարկե դեմ ենք, բայց ինչ կարող ենք անել, որոշումն արդեն կա։ Իրենք իրենցով որոշել են ու ի կատար են ածում։ Դասախոսներ կան, որ կողմ են քվեարկել որոշմանը, միայն այն պատճառով, որ իրենց չկրճատեն»,- ասաց դասախոսներից մեկը։

Մեկ այլ դասախոս էլ իր մտահոգությունն արտահայտեց՝ նշելով, որ շատերն անհանգստացած են, որ միավորման արդյունքում բազմաթիվ դասախոսներ կկորցնեն իրենց աշխատանքը։

«Որքան էլ, որ իրենք պնդում են, որ կրճատումներ չեն լինի, վստահաբար լինելու է՝ միայն միամիտները կարող են հավատալ, որ նման խնդրի առաջ չեն կանգնելու։ Ինչքան էլ բարձրաձայնեցինք, ոչինչ չփոխվեց, իրենք անում են այն, ինչ ուզում են»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել