Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:10 14-11-2024

Իրավական հիմք չի էլ կարող լինել․ ինչո՞վ են տարբերվում Թևանյանի և Մարությանի ստորագրահավաքները

Տևական ժամանակ է՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսել ընդդեմ տրանսպորտի թանկացման։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ևս սկսեց ստորագրահավաք և հայտարարեց, որ այն աննախադեպ քաղաքացիական նախաձեռնություն է։

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, Թևանյանն իր հրավիրած ասուլիսում ներկացացրեց իրենց ստորագրահավաքի առանձնահատկությունները։

Նա ասաց, որ իրենց ստորագրահավաքի թերթիկների վրա Քաղաքապետարանից կա կնիք։ Բացի այդ, թիմը ստորագրություն է վերցնում միայն Երևան քաղաքի քաղաքացիներից։ Տվյալները գրելուց ստորագրահավաքի մասնակիցները պետք է նշեն իրենց անունն, ազգանունը, հայրանունը, բնակության հասցեն և ստորագրեն։

Իսկ նախկին քաղաքապետի ստորագրահավաքի մասնակիցները նշում են միայն իրենց անունն, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամիս ամսաթիվ, տարեթիվը ու ստորագրում։ Չնայած՝ Մարությանի թիմի թերթիկների վրա քաղաքապետարանի կնիքը չկա, նրանք ստորագրելու հնարավորություն են տալիս նաև այլ մարզերի բնակիչներին, համարելով, որ նրանք նույնպես օգտվում են Երևանի տրանսպորտից։

Այստեղ հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս է Մարությանի թիմը նույնականացնելու ստորագրություններ տված քաղաքացիների տվյալները։

«Այդքան տվյալներով հնարավոր է ցանկացած ՀՀ քաղաքացու նույնականացնել։ Քաղաքապետարանից կնիք չունենք, որովհետև մենք պարզապես տենց ենք որոշել։ Ստորագրահավաքը քաղաքական ճնշման գործիք է։ Իրավական հիմք չի էլ կարող լինել։ Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք, հիմա փակագծերը չենք բացում»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին Հայկ Մարությանի գրասենյակից։

Այսպիսով՝ ներկայում ընթացքի մեջ է Երևանի տրանսպորտի թանկացման դեմ պայքարի երկու նախաձեռնություն։ Սակայն կազմակերպիչներ դեռ լրիվ չեն գաղտնազերծում, թե ստորագրություններ հավաքելուց հետո ինչ քայլերի են դիմելու թանկացումը կանխելու համար։ Ենթադրելի է, որ այս երկու նախաձեռնությունները կարող են միավորվել, երբ պայքարն իրապես զանգվածային բնույթ կստանա։

Գոհար Անանյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին