copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:40 14-11-2024

Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուղարկել է արյան անալիզ հանձնելու. մանրամասներ ՔՊ վարչության նիստից

Նիկոլ Փաշինյանի սոցցանցի էջում հրապարակած տեսանյութից իմանում ենք, որ ՔՊ վարչության նիստ է եղել։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` ՔՊ վարչության նիստում ոչ միայն քննարկվել է Գյումրիում ստեղծված իրավիճակը, այլ Փաշինյանը կոշտ նկատողություններ է արել թիմակիցներին։ Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Կարեն Սարուխանյանին ուղարկել է արյան անալիզ հանձնելու։

Հայտնել էինք, որ օրերս ձերբակալվել էին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին ու ՔՊ-ական ավագանու անդամը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` այդ ձերբակալության օրը Կարեն Սարուխանյանն էլ է եղել այդտեղ, բայց օգտվել է պատգամավորի անձեռնմխելիության իր իրավունքից։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` չի բացառվում, որ ՔՊ-ն վերջին պահին կարող է փոխել իր թեկնածուին` հաշվի առնելով Կարեն Սարուխանյանի մերձավորների վատ համբավն ու իր չընդունվելը գյումրեցիների կողքից։

Գյումրեցիները Կարեն Սարուխանյանի աշխատելաոճին ծանոթ են դեռ 2018 թվականից, երբ զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը։

Նշենք նաև, որ ՔՊ վարչության նիստից հետո Կարեն Սարուխանյանի քեռու որդին՝ Վարուժ Խոջումյանը, ում անունը կապվում է թմրանյութերի օգտագործման հետ և անցնում է քրեական գործերով, սոցցանցի իր էջում հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի կազմից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ