copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:30 15-03-2023

Փաշինյանը չոր է արձագանքել Թորոսյանին, մյուսները վախից չեն խառնվել. մանրամասներ փակ նիստից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես արդեն հայտնել ենք, ՔՊ-ն երեկ վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ նիստից: Տեղեկացանք, որ նիստը 4 ժամից ավել է տեւել, անցել է գերլարված մթնոլորտում: Փաշինյանը շատ անտրամադիր է եղել:

Նիստի սկզբում ՔՊ-ականները Փաշինյանից հետաքրքրվել են Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի հետ կապված: Վարչապետն ասել է, որ այդ հարցում որեւէ լավ բան չկա: Նիստը թեժացել է հատկապես Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների թեմայի արծարծման ժամանակ:

Արսեն Թորոսյանը ամեն կերպ փորձել է արդարանալ Փաշինյանի ու թիմակիցների առաջ, տարբեր պատճառաբանություններ է բերել, թե ինչպես է ստացվել, որ իր պաշտոնավարման օրոք կորոնավիրուսի պայքարի անվան տակ այդքան չարաշահումներ են եղել: Արսեն Թորոսյանը ՔՊ վարչության նիստը լավ առիթ է համարել Փաշինյանի հետ հանդիպելու ու նրան բացատրություններ տալու համար, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել լեզու գտնել, համոզել վարչապետին իր հետ մեղմ վարվել: Փաշինյանը շատ չոր է արձագանքել Արսեն Թորոսյանի արդարացումներին, գրեթե չի լսել նրան:

Վարչապետը, մասնավորապես, ասել է, թե սպասում է նախաքննության ընթացքին, որից հետո պարզ կլինի, թե ում հետ են գործ ունեցել: Վարչության մյուս անդամները վախից չեն խառնվել խոսակցությանը, լուռ են եղել: Թորոսյանն էլ ասել է՝ եթե իրեն թիմում չեն հավատում, ապա անելիք չունի: ՔՊ-ում չեն բացառում, որ բանը հասնի նրան, որ Թորոսյանն առաջիկայում վայր դնի մանդատը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ