copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:22 11-11-2024

Հայաստանը աշխատում է արագ արձագանքման բժշկական թիմի ձևավորման ուղղությամբ

Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/EMT) թվով 6-րդ Գլոբալ համաժողովը (WHO Emergency Medical Teams 2024): Միջոցառմանը մասնակցել է նաև ԱՆ մասնագիտական թիմը` «Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմի» (“ARM EMT”) ղեկավար Արմեն Մելքոնյանի գլխավորությամբ:

Համագումարի նպատակն էր լիագումար, մասնագիտացված և տեխնիկական բնույթի նիստերի միջոցով բացահայտելու ազգային թիմերի կարողությունները, վերհանելու առկա բացերն ու խոչընդոտները և խթանելու համագործակցությունը` որպես առողջապահական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, պատշաճ արձագանքման և դիմակայման համակարգի մի մաս: ԱՀԿ-ն շահագրգռված է զարգացնել և ամրապնդել իր բոլոր 193 անդամ-պետությունների ազգային ԱԱԲԹ-ների պատրաստվածությունն ու կարողությունները՝ գիտակցելով, որ ազգային ԱԱԲԹ-ները (National EMTs) լավագույնս կարող են օգնության ձեռք մեկնել տեղի բնակչությանը` հաշվի առնելով արտակարգ իրավիճակների դեպքում ժամանակի սղությունը և առողջապահական համակարգի տեղական առանձնահատկությունները: ՀՀ արտակարգ իրավիճակների առումով բարձր ռիսկային երկիր է։

Երկրում արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառներից կարելի է առանձնացնել երկրաշարժերը, զինված հակամարտությունները և համաճարակային ներուժ ունեցող մի շարք վարակիչ հիվանդությունները, որոնք կարող են անմիջական հետևանք ունենալ բնակչության առողջության վրա:

«2023թ. սեպտեմբերի 25-ին, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում 120.000-ից ավելի փախստականներ Լեռնային Ղարաբաղից շարժվում էին դեպի Հայաստան վառելիքի պահեստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով, տարբեր աստիճանի այրվածքներ ստացած պացիենտներին օգնության ձեռք մեկնելու նպատակով մի շարք երկրներից այրվածքաբան մասնագետներից բաղկացած մասնագիտացված խմբեր (EMT Specialized Care Teams) շտապել են Հայաստան, որոնք տեղի հայ բուժաշխատողների հետ զօրուգիշեր տրամադրում էին բուժօգնություն` այրվածքով պացիենտների շրջանում կատարելով վիրահատություններ, վիրակապումներ, մատուցում վերականգնողական ծառայություններ` այդկերպ նվազեցնելով տեղական առողջապահական համակարգի բեռը: Հայաստանը ներկա պահին աշխատում է իր ազգային արագ արձագանքման բժշկական թիմի ձևավորման ուղղությամբ: Նման թիմի ձևավորմամբ մենք ուժեղացնում ենք ՀՀ-ում արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքման հնարավորությունները, նաև մարդասիրական բուժօգնություն ներմուծող երկրից վերածվում ենք նման օգնություն արտահանող երկրի»,- իր ելույթում նշել է Արմեն Մելքոնյանը:

Համաժողովի շրջանակում հայաստանյան ներկայացուցիչներն անցկացրել են երկկողմ ձևաչափով բազմաթիվ հանդիպումներ (ԱՄՆ, Ճապոնիա, ԱՄԷ, Գերմանիա, Իսպանիա, Ավստրալիա, Ավստրիա ևն): Հանդիպումների ընթացքում գործընկեր թիմերին ներկայացվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների հայաստանյան ծրագիրը, քննարկվել են աղետներին արագ արձագանքման համակարգի բարելավման հետ կապված տարաբնույթ հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակում ազգային առողջապահական համակարգերի կարողությունների բարձրացման շուրջ, նախանշվել են փոխգործակցության առաջիկա քայլերը:

Հանդիպման վերջին օրը կայացել է հանդիպում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը