Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:35 07-11-2024

Նրան, ում պաշտպանում են, ըստ լուրերի, Աննա Վարդապետյանի հորեղբայրն է

«2007 թ․-ից՝ 99 տարով, վարձակալական հիմքունքներով ստացել եմ հողամաս հասարակական սպասարկման սրահ կառուցելու նպատակով։ 2009-2012թթ․ շինթույլտվությունով կառուցել եմ հասարակական սպասարկման սրահը։Հետո համայնքապետ է փոխվել, թույլտվությունը ստացել եմ նախկին քաղաքապետի կողմից, իսկ նոր էկածն ասում է, թե ով տվել է թույլտվություն, գնա իր մոտ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող՝ Իջևանի բնակիչ Արամայիս Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ հանդիպել է վարչապետին և ասել, որ իր ենթակաները խաբում են Նիկոլ Փաշինյանին, բայց դրանից հետո էլ հարցին լուծում չի տրվել։

«Դիմել եմ դատարան ու դատերը շահել։ Համայնքապետը տեսել է, որ ես դատերը շահում եմ, իրենց անօրինականությունները, պաշտոենական դիրք չարաշահելով, ինձ տուգանել է։ Տեսել է, որ ճար չի լինում, չի կարողանում ճնշում գործադրի, վերցրել ա հողի գործնական նշանակությունը փոխել ա։ Հողն այս պահին ոչ ոք չի օգտագործում․․․ Իսկ համայնքապետարանն իմ հարևանին է պաշտպանում։ Ում համայնքապետարանը պաշտպանում է, Յուրա Վարդապետյանն է, Իջևանում լուրեր էր տարածել, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր եղբոր աղջիկն է, ինչ ուզի, կանի»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ Աննա Վարդապետյանին երբ տեղյակ է պահել այդ մասին, վերջինը նշել է, որ եթե օրենքին չի ենթարկվում, բարեկամական կապի մասին խոսելն անիմաստ է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր