copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:45 07-11-2024

Ս.Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների, սուրբ նոտարների հիշատակության օրն է այսօր

Ս. Մետրոփանոս Հայրապետը Պրոբիոս կայսեր որդին էր: Ձեռնադրվել է Բյուզանդիոնի Տիտոս եպիսկոպոսի կողմից` որպես եպիսկոպոս հաջորդելով նրան: Նա մեծ հավատ և բարի համբավ ունեցող Հայրապետ է եղել, որն իր հեղինակությամբ կարողացել է ազդել անգամ Կոստանդիանոս Մեծի վրա, որպեսզի նորակառույց մայրաքաղաքը լիներ Բյուզանդիոնի տեղում: Նույն կայսեր կողմից դարձել է Կ. Պոլսի առաջին եպիսկոպոսը: Ծերացած լինելու պատճառով նա չի կարողացել մասնակցել 325 թվականին Նիկիայի առաջին Տիեզերաժողովին` իր փոխարեն ուղարկելով Աղեքսանդրին, որը հետագայում հաջորդեց նրան: Վախճանվել է խաղաղ մահով 326 թվականին:

Ս. Աղեքսանդրոս Հայրապետը հաջորդել է Մետրոփանոս Հայրապետին: Ավանդության համաձայն` նա եպիսկոպոս է ձեռնադրվել Նիկիայի Տիեզերաժողովի մասնակից Հայրապետների կողմից, երբ նրանք կայսեր հրավերով եկել էին մասնակցելու իր նախորդի հուղարկավորությանը: Ս. Աղեքսանդրը մասնակցել է Քրիստոսի Եկեղեցու առաջին Տիեզերաժողովին: Եղել է առատաձեռն, պերճախոս, արդար և աներեր հավատ ունեցող Հայրապետ, որն իր ողջ գիտակցական կյանքում պայքար է մղել արիոսականության և հեթանոս իմաստասերների դեմ: Եկեղեցական ավանդությունը վկայում է, որ նրա և Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի աղոթքների շնորհիվ Արիոսը չարաչար մահով մահացել է: Ս. Աղեքսանդր Հայրապետը վախճանվել է 326 թվականին (որոշ աղբյուրների համաձայն` 337 թվականին):

Ս. Պողոս Խոստովանող Հայրապետը ծնվել է Սելանիկում` լինելով բարեպաշտ, աստվածավախ և Ս. Գրքին հմուտ մի մարդ: Նա հաջորդել է Կ. Պոլսի Աղեքսանդր Հայրապետին: Կոստանցիոս կայսեր կողմից աքսորվել է Պոնտոս արիոսականների դեմ ունեցած խիստ կեցվածքի համար: Նա կրկին Կ. Պոլիս է վերադարձել 338 թվականին: Բացի սրանից Հայրապետին վիճակված էր ևս երեք անգամ գտնվել աքսորում: Վերջին անգամ աքսորն անցկացրել է Հայոց աշխարհի Կոկիսոն քաղաքում, ուր և նահատակվել է արիսոսականների կողմից: Վերջիններս նրան խեղդել են Ս. Պատարագի ժամանակ 350 թվականին:

Մարկիանոսը և Մարտիրոնն ավագ դպիրներ էին, որոնք միաժամանակ որպես նոտարներ ծառայում էին Կ. Պոլսի Պատրիարքարանում` օգնելով ժամանակի Պողոս Խոստովանող Հայրապետին: Երբ լսում են վերջինիս մահվան լուրը, նրանք ամբողջ ժողովրդի մեջ տարածում են, որ ուղղափառ հավատի ջերմեռանդ պաշտպան Պողոս Հայրապետի մահվան պատճառն արիոսականներն են: Նրանց լռեցնելու համար քաղաքի արիոսական եպարքոսը գլխատել է տալիս 350 թվականին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր