copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 13:18 06-11-2024

Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների նիստին կմասնակցի նաև ՀՀ-ի դեսպան Գուրգեն Արսենյանը

ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա՝ թվով 12-րդ հանդիպումը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ, տեղի կունենա հինգշաբթի Մոսկվայում, հաղորդում է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԽ քարտուղարության պաշտոնական հաղորդագրությունը։

Սերգեյ Շոյգուն, որը, աղբյուրի համաձայն, «կներկայացնի միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը», «կտեղեկացնի ԱՊՀ-ում մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքների մասին»։