copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 12:02 15-04-2026

Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին՝ փոխնախարարի մակարդակով

ՀՀ-ն կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին՝ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի մակարդակով, ՏԱՍՍ-ին հայտնել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը նիստին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով։

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 17-ին և առաջինը կլինի 2026 թվականին։ Մասնակիցները կքննարկեն միջազգային օրակարգի և Համագործակցության շրջանակներում համագործակցության լայն շրջանակի հարցեր։