copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:24 05-11-2024

Շվեդիան Ուկրաինային կտրամադրի առափնյա պահպանության երկու նավ

Շվեդիան Կիևին կտրամադրի առափնյա պահպանության երկու նավ և 9,3 միլիոն դոլար արժողությամբ քաղաքացիական օգնության փաթեթ՝ բաղկացած 40,000 հակագազից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոլինը։

Բացի այդ, նա հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի հետ քաղաքացիական պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման մասին համաձայնագրի ստորագրման մասին։

Հոկտեմբերին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել էր, որ Ուկրաինային աջակցելը կմնա երկրի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։ Վարչապետը նշել է, որ Շվեդիան, սկանդինավյան և բալթյան երկրների հետ միասին, ամենաշատ օգնությունն է ցուցաբերում Կիևին՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից