copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 11:50 25-08-2025

Շվեդիան Ուկրաինային 79 մլն դոլար կհատկացնի պետ​​բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար

Շվեդիայի կառավարությունը որոշել է լրացուցիչ 750 միլիոն կրոն (79 միլիոն դոլար) հատկացնել Ուկրաինայի պետական ​​բյուջեի ֆինանսավորման դեֆիցիտը ծածկելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է կառավարության գրասենյակը։

«Կառավարությունը որոշել է նոր համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ Ուկրաինային լրացուցիչ բյուջետային աջակցության շրջանակում 2025 թվականի համար 750 միլիոն կրոն հատկացնելու վերաբերյալ՝ Ուկրաինային Եվրոպական աջակցության հիմնադրամի միջոցով։ Այս օգնությունը կօգնի ծածկել Ուկրաինայի պետական ​​բյուջեի ֆինանսավորման բացը», - ասվում է հայտարարության մեջ։

Արտաքին առևտրի և միջազգային զարգացման համագործակցության նախարար Բենջամին Դուսան նշել է, որ Շվեդիան շարունակում է մեծացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։ «Նոր համաձայնագրով Շվեդիան դառնում է ԵՄ առաջին երկիրը, որը լրացուցիչ միջոցներ է հատկացնում Ուկրաինային Եվրոպական աջակցության հիմնադրամի միջոցով՝ Ուկրաինայի պետական ​​բյուջեն ամրապնդելու համար։ Տնտեսական կայունությունը նախապայման է, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել աշխատավարձերի և կենսաթոշակների վճարումը, ինչպես նաև ապահովել առողջապահության, դպրոցների և սոցիալական ծառայությունների գործունեությունը», - հավելել է նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում