Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:51 04-11-2024

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 4-ին Քասախում ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված «Պետության համար ծնվածը» խորագրով հուշ-ցերեկույթին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, hուշ-ցերեկույթին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպաներ և այլ հյուրեր:

Վահագն Ասատրյանը զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Զինվորական կարիերայի ընթացքում ղեկավարել է տարբեր զորամասեր ու ստորաբաժանումներ, ռազմական 5 բուհ է ավարտել:

Ըստ աղբյուրի՝ հուշ-ցերեկույթի ընթացքում հարազատները և մարտական ընկերները պատմել են Վահագն Ասատրյանի հետ կապված տարբեր դրվագներ, ներկայացրել մանկությունից մինչև բարձրաստիճան սպա անցած ճանապարհը: Ընկերները գնդապետին բնութագրում են որպես կրթված ու բանիմաց սպա, որը միշտ եղել է զինվորի կողքին և առաջնորդել իր զորքը:

Ցուցադրվել են Վահագն Ասատրյանի մասին վավերագրական տեսանյութեր, հնչել են գնդապետի սիրած երգերը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել