Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ժամ առաջ - 10:46 07-06-2026

Սիրուն չէ, որ միկրոֆոնները սեղանի վրա են շարում. ԿԸՀ-ն բարձրախոսների տեղադրումը թույլատրել է միայն Հ1-ին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ընտրությունների օրը հերթական վիճահարույց իրավիճակն է արձանագրվել լրատվամիջոցների աշխատանքի կազմակերպման հարցում։

Oragir.News-ի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին չի թույլատրվում բարձրախոսները տեղադրել ասուլիսը վարող անձանց ավելի մոտ, ինչը դժվարացնում է ձայնի որակյալ ապահովումը։

Թե ինչ հիմքով են կիրառվում նման սահմանափակումները և ինչու բոլոր լրատվամիջոցների համար չեն ապահովվում հավասար պայմաններ, Oragir.News-ին ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը պարզաբանեց, ասելով, որ սիրուն չէ, որ միկրոֆոնները սեղանի վրա են շարում։