copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:03 02-11-2024

Երևանի կառավարման տոտալ ֆիասկո է. Քրիստինա Վարդանյան

«Լսեցի քաղաքային իշխանութրան անդրադարձը մետրոյի կոլափսին։ Սա կառավարման տոտալ ֆիասկո է»,-նման գնահատկան է տալիս Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։

Նա ընդգծում է, նույնիսկ այս իրավիճակում չկա ինքնաքննադատում։

«Հակառակը, իշխանության զուգահեռ իրականության մեջ, ձյունը «ֆեյսբուքում էր», «ոջլոտ» ծառերը «փայլուն» փոխարինվեցին «գեղազարդ» օտարածիններով, որոնք «արդեն հատվածների բարձրության են», Երևանում օդի աղտոտումը «լեգենդ է» (երեկոյան 117 չափիչ սարքերից 116-ը ֆիքսել են փոշու բարձր մակարդակ), մետրոյում մարդկանց առողջության հաշվին, ներդրված «բարեփոխման» ծրագրի արդյունքում առաջացան հսկայական կուտակումներ, որոնց միջոցով՝ ըստ քաղաքապետի, «վերհանում են խնդիրներն ու բացերը» (սովորաբար, փորձագետները, մասնագետները նախապես դրանք կանխատեսում և չեզոքացնում են՝ գրագետ լուծումներով), երկու ժամ տևող անձրևներն էլ «աննախադեպ» են Երևանի պատմության մեջ… Հայցեք երևանցիների ներողամտությունը, քանզի կառավարում եք նրանց առողջության, կյանքի և հարկերի հաշվին… Ասում ենք, ԳՆԱՑԵՔ…»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին