copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:47 20-06-2023

Պուտին Վլադիմիրին քաղաքական և քրեական ֆիասկո է սպասվում

Փաշինյան Նիկոլը, խոսելով 2020թ պատերազմի մասին, հիմնականում «թափանցիկ» ակնարկներ է հասցեագրում Պուտին Վլադիմիրին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Մասնավորապես՝ «ՌԴ նախագահին հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ, որ պատերազմը կանգնեցվի», «Պուտինը կարծիք հայտնեց, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել՝ առանց ԼՂ կարգավիճակի որևէ հստակեցման», «Եռակողմ հայտարարության տեքստը ոչ թե նոյեմբերի 9-ի կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի լույս 9-ի առավոտյան եմ եռակողմ ստորագրել», «ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել Տավուշի անկլավների վերադարձի մասին կետ» և այսպես շարունակ:

Ըստ էության, Փաշինյան Նիկոլը փորձում է տպավորություն ստեղծել, որ Պուտին Վլադիմիրն է 2020թ պատերազմի ճարտարապետն ու իրագործողը, իսկ ինքը ցանկանում է դա բարձրաձայնել, սակայն չի կարողանում և, ըստ այդմ, «թափանցիկ» ակնարկներով է խոսում:

Եվ, եթե Պուտին Վլադիմիրի՝ 2020թ պատերազմում այդչափ ներգրավվածության վերաբերյալ Փաշինյան Նիկոլի ակնարկները ճիշտ են, ապա Պուտին Վլադիմիրին ևս մեկ քաղաքական (միգուցե՝ քրեական) ֆիասկո է սպասվում: Սակայն, չեմ կարծում, որ գործը դրան կհասնի:

Պուտին Վլադիմիրն անհրաժեշտ է Փաշինյան Նիկոլին, վերջինս էլ առայժմ պետք է Պուտին Վլադիմիրին: Ըստ այդմ, ակնարկները «տեղ կհասնեն» և իրավիճակը կշտկվի .... մինչև նոր ակնարկների ի հայտ գալը»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը