Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:52 29-10-2024

Պետք է նպաստենք մեր երկրի զարգացմանը. ՊԵԿ նախագահի հետ հանդիպումը բացել է բլոգերի աչքերը

Բլոգերները երեկ` հոկտեմբերի 28-ին, հանդիպել են ՊԵԿ նախագահի և ԱԺ պատգամավորների հետ։ Ինչպես հայտնում է ՊԵԿ-ը, հանդիպմանն անդրադարձ է կատարվել հարկման գործող մեխանիզմներին և 2025 թվականից նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։

Oragir.News-ի հետ զրույցում հանդիպմանը ներկա բլոգեր Անի Արզումանյանը նշեց, որ կան որոշակի տեխնիկական հարցեր, ինչպես նաև հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հնարավոր փոփոխությունները։

«Որոշակի տեխնիական հարցեր կային, որ բլոգերներիս մոտ առաջացել էր փոփոխությունների հետ կապված, այսինքն` երբ օրինակ մենք նվերներ կամ հրավիրատոմսեր ենք ստանում. որոշվեց, որ ուղեցույց կկազմվի, որով մենք արդեն կառաջնորդվենք, թե այդ վճարումները ոնց պետք է կատարենք: Երկրորդը հարցը՝ հունվարի 1-ից հարկի չափի փոփոխությունների մասին էր, որի շուրջ դեռ, ինչպես հասկացանք, հստակ որոշումը կայացված չէ։ Հանդիպման նպատակներից մեկը նաև տվյալ որոշումը քննարկելն էր»,-պատմեց նա։

Ըստ նրա` քննարկել են, թե ինչպես կարող են բլոգինգի միջոցով մարդկանց հորդորել հարկ վճարել, այսպես ասած վարակել մարդկանց հարկ վճարել։

Խոսելով արտերկրում ապրող հայ բլոգերների մասին՝ Անի Արզումանյանը նշեց. «Բավականին քիչ տոկոս են կազմում այն բլոգերները, ովքեր ապրում են արտերկրում, բայց գովազդում են հայկական պրոդուկտներ և դրա համար որպես այդպիսին չենք քննարկել տվյալ հարցը, բայց բնականաբար, քանի որ խոսքը գնում է հարկման մասին, բոլորս պետք է հավասարապես հարկվենք, ովքեր նույն ոլորտում են աշխատում, պետք է տարբերություն չդրվի, թե որ հարթակներում ես ավելի ակտիվ, որ երկրում ես ակտիվ»։

Բլոգերի խոսքով`եթե ինքնակամ գովազդ է, բլոգերները չեն հարկվի։

«Այսինքն, եթե բլոգերը եկամուտ չի ստացել, այլ իր անկեղծ կարծիքի մասին է կիսվել հետևորդների հետ, դա չի հարկվելու: Հնարավոր է, որ ծանուցվի տվյալ անձը, բայց ծանուցումից հետո բլոգերը կարող է ծանուցմանը պատասխան ուղարկել, որ սա եղել է ինքնակամ, ոչ մի տեսակ եկամուտ չի եղել, ուղղակի իսկապես հավանել է սպասարկումը, սնունդը կամ որևէ այլ երևույթ և իր անկեղծ կարծիքով է կիսվել: Դա շատ կարևոր է, որովհետև մեր ամեն քայլը գովազդ չէ»,-մանրամասնեց նա՝ հավելելով, որ իրենք նույնպես շահագրգռված ենք, որ Հայաստանը երկիրը զարգանա։


«Մեր գործունեություննել է դրան նպաստում, քանի որ մենք գովազդում ենք շատ սկսնակ բիզնեսմենների, որոնք հետագայում կարող են իրենց բիզնեսը զարգացնել և ավելի շատ հարկ վճարել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին