Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:45 29-01-2024

Բլոգերի մասին բան չգիտեմ, բայց աթոռների որակի մասին երկրորդ կարծիք է պետք. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, այսօր՝ հունվարի 29-ին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքվեց՝ ո՞ր լրատվականներն են անդրադարձել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված նստարաններին։

Քաղաքապետին զեկուցվեց, որ վարչական շրջանի ղեկավարի հետ ուսումնասիրվել է հարցը, թվով 3 նստարան կա, որոնք պետք է բերվեն ստանդարտի։

Ինչ վերաբերվում է այդ նստարանների հետ կապված լրատվականներից մեկի արձագանքին, վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը Ավինյանին ներկայացրեց․ «Բլոգեր Արթուր Չախոյանն էր ներկայացրել նստարանների հարցը, որ 75 տերասային տախտակով նստարանների փոխարեն մենք ավելի էժան տարբերակով ենք արել, փաստաթղթերով ամեն ինչ կա, որ նույն տախտակը ինչը օգտագործվել է 75 նստարանի վրա, դա նույնպես հանդիսանում է տերասային տախտակ: Պոլիմերային չէ, մաքուր փայտից է, եւ ավելի թանկ է, քան պոլիմերային իր նշածը: Այնպես, որ ես պատրաստվում եմ դիմել եւ պատասխանատվության ենթարկել նրան»:

Քաղաքապետը նկատեց․ «Բլոգերի մասին որեւէ բան չգիտեմ, հետաքննող լրատվականներից մեկն էր գրել այս մասին: Այնուամենայնիվ, վերահսկողական վարչությանը կխնդրեմ երկրորդ կարծիք տալ այս դեպքի վերաբերյալ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել