copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:35 29-10-2024

Օրբանը Վեբերին և ֆոն դեր Լեյենին մեղադրել է Հունգարիայի դեմ դավադրության մեջ

Հունգարիան Լեհաստանի նման երկրի չի վերածվի, թեև Բրյուսելում դավադրություն է կազմակերպվում՝ Հունգարիայի օրինական իշխանությունը տապալելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցցանցի X հարթակում։

«Կա բացահայտ դավադրություն Հունգարիայի դեմ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ: Նրանք խոստովանել են, որ իրենց նպատակն է փոխարինել Հունգարիայի կառավարությանը նոր գործադիր մարմնով, այնպես, ինչպես եղավ Լեհաստանում, մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա» - գրել է Օրբանը։

Նախկինում Օրբանը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովի և Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարությունը կցանկանար տապալել Հունգարիայի կառավարությունը և նշանակել իրենց վարձկաններին, ովքեր կկատարեն Բրյուսելի բոլոր պահանջները, ինչը կնշանակի Հունգարիայի ինքնիշխան քաղաքականության ավարտը։ Նրա խոսքով՝ Հունգարիան չի վախենում Բրյուսելի շանտաժից և պայքարելու է Եվրամիության խամաճիկը չդառնալու համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ