Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 21:07 16-02-2026

Հունգարիայի վարչապետ Օրբանը չի բացառել Թրամփի այցը Բուդապեշտ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Բուդապեշտ և ասել է, որ հայտարարությունը կարող է արվել այցից կարճ ժամանակ առաջ։

«Ժամանակակից միջազգային քաղաքականության մեջ երկարաժամկետ պլանավորումը անհնար է։ Օրինակ՝ այն փաստը, որ մենք այս հինգշաբթի Վաշինգտոնում կհանդիպենք ԱՄՆ նախագահի հետ, երկու շաբաթ առաջ նախատեսված չէր։

Ես ուղղակի ուզում եմ ասել, որ իրադարձությունների զարգացման ձևը, միջազգային քաղաքականության հոսքը այնպիսին են, որ էական փոփոխություններ կարող են տեղի ունենալ երեք կամ չորս օրվա ընթացքում»,- ասել է Օրբանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Թրամփի` Բուդապեշտ այցի մասին հարցին։

Նրա խոսքով՝ ներկայիս ամերիկյան վարչակազմը հայտնի է «արագ արձագանքելու» իր ունակությամբ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել