copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:03 29-10-2024

Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար իրականացվելիք միջոցառումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Մասնակիցները քննարկել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները: Փոխվարչապետի հանձնարարությամբ հստակեցվել են աշխատանքային խմբում ներգրավված գերատեսչությունների գործառույթները՝ կարևորվել 2024 թվականի նոյեմբեր ամսից ԵՄ հետ մեկնարկող քննարկումները, որոնք նպատակ ունեն սահմանել ու մշակել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք մուտքի արտոնագրերի ազատականացման գործողության ծրագրի շրջանակը:

Աշխատանքային խումբը, որին մասնակցում են գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, կկգործի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովին կից՝ հաշվի առնելով որ կազմվելիք գործողությունների ծրագիրը հանդիսանալու է համաձայնագրով նախատեսված բարեփոխումների առանձին փաթեթ և առաջնահերթորեն կդիտարկվի՝ որպես միգրացիայի, ներքին անվտանգության և սահմանի կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը