copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:54 29-10-2024

Օնլայն տաքսու վարորդները բունտ են անում

Օնլայն տաքսիների վարորդները դժգոհում են իրենց աշխատանքի պայմաններից, աշխատավարձի չափից և այսօրվանից բողոքի ակցիա են իրականացնում։

Խոսքը Հայաստանում գործող GG, U և Yandex օնլայն ծառայություն մատուցող ընկերությունների մասին է։

Վարորդները նաև սոցիալական տարբեր ցանցերում էջեր ունեն, որտեղ այդ մասին ևս բարձրաձայնել են։

«Քանի որ Յանդեքսն ու ՋՋ-ին ընկել են վարորդի հետևից, հորդորում, խնդրում ենք բոլոր վարորդներին՝ վաղվանից պատվերը վերցնելուց հետո տալ «զբաղված»։ Մեկնարկը հոկտեմբերի 29-ից»,- գրել են վարորդները։

Մեկնաբանությունների բաժնում բազմաթիվ վարորդներ հետաքրքրվում են, թե պատվերի ընթացքում «զբաղված» նշելը ի՞նչ է տալու իրենց։

«Ստեղծում է մեծ պահանջարկ, ինչ-որ չափով գին է բարձրանում»,- պատասխանել են խմբի անդամները։

Ստացվում է, որ վարորդները բողոքում են աշխատավարձից, ուզում են բարձր սակագնով վարել, բայց դա ուղիղ հարված է հաճախորդի գրպանին, քանի որ ավելի են բարձրանալու գները, որոնք Կառավարության վերջին որոշումից հետո թանկացել են, մինիմալ արժեքը երբեմն 2000 դրամն անցնում է։

Չի բացառվում, որ այս դեպքում հաճախորդները ևս «ֆլեշմոբ» անեն․ պատվերներ կատարեն, ապա մի քանի րոպե սպասելուց հետո չեղարկեն։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում