Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:16 08-12-2023

Տաքսու վարորդները կհարկվեն

Էլեկտրոնային հավելվածներով ուղևորափոխադրման ոլորտն այժմ կարգավորում չունի, և իրենց մեքենաներով ուղևորափոխադրում իրականացվողները չեն վերահսկվում ու չեն հարկվում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունն առաջարկում է էլեկտրոնային հավելվածներով աշխատող կազմակերպությունները, որոնք զբաղվում են ուղևորափոխադրմամբ, հարկել։

«Յուրաքանչյուր փոխադրման համար հարկի չափը կկազմի կանխիկ վճարման դեպքում վճարի 2%-ը, 2025 թվականի հունվարի մեկից 3.5%-ը, իսկ 2026-ից՝ 5%-ը։ Անկանխիկ վճարման դեպքում հարկի չափն ավելի փոքր կլինի, համապատասխանաբար՝ 1.5%, 2.5% և 4%: Վճարումն իրականացվելու է օնլայն հարթակների կողմից»,- ներկայացրեց փոխնախարարը՝ նշելով, որ նախագիծն ուժի մեջ է մտնելու 2024-ի սեպտեմբերի մեկից։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից