copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:28 28-10-2024

Տունը թալանած գողը րոպեներ անց հայտնաբերվել ու ձերբակալվել է. գողոնն առգրավել են. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայում բնակարանային գողություն է տեղի ունենում։

Հասնելով նշված վայր համայնքային ոստիկաններ Ա․ Ավետիսյանն ու Տ․ Թովմասյանը, հետո նրանց միացած քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արեն Ղահրամանյանը Ազատության պողոտա 25 շենքի բակում նկատում են կասկածելի 2 քաղաքացիների, իսկ վերջիններս, տեսնելով ոստիկաններին, դիմում են փախուստի։

Համայնքային ոստիկանները հետապնդում են նրանց և հաջողվում է մեկին բնակարանային գողության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Արդեն տեղում պարզվում է, որ նա Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Ռազմիկ Ա․-ն է, ում ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ քր․ օր․-ի (2003 թ.) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով առաջադրվել է մեղադրանք ու խափանման միջոց է եղել կալանքը, սակայն 2022 թվականին օգոստոսին 1 մլն 500 հազար դրամ գրավի դիմաց նրա կալանքը փոփոխվել է։

Ոստիկանությունում վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 հատ նոր բանալի, 2 հատ արծաթագույն վզնոց, 2 հատ վզնոց՝ կախազարդով, 5 հատ արծաթագույն մատանի, 4 զույգ արծաթագույն ականջօղ և 1 հատ ականջօղ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են նաև տուժած անձին, ով ՌԴ քաղաքացի է և կան կասկածներ, որ Ռազմիկ Ա․-ի մոտ հայտնաբերված ապրանքները պատկանում են այդ կնոջը։

Վերջինս հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ Ռազմիկ Ա․-ն կազմված փաստաթղթերով ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ