Ներքին 1 տարի առաջ - 22:57 25-10-2024

Գուրգեն Արսենյանը գիտի՝ իր քեռու փողոցն է․ ՔՊ-ականն արգելում է իր տան մոտ կայանել

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քեռու փողոցում գտնվող ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի տան մոտ՝ փողոցում, որևէ մեկն իրավունք չունի ավտոմեքենա կայանել։

Oragir.News-ը նախօրեին գնացել է այս ահազանգի հետքերով և պարզել, որ Քեռու փողոցի ամբողջ երկայնքով ավտոմեքենաներ կան կայանված, բացի Գուրգեն Արսենյանի առանձնատան հատվածից։

Համոզվելու համար, որ նշված հատվածում կայանումն արգեված է, Oragir.News-ի նկարահանող խումբը կայանեց հենց այնտեղ՝ Գուրգեն Արսենյանի առանձնատան պարսպի մոտ՝ փողոցում։

Նույն պահին մոտեցավ առանձնատան դիմացի մայթին տեղադրված պահակակետի աշխատակիցը և ասաց, որ այդ հատվածում իրավունք չունենք կայանելու, այն բացառապես Արսենյանների ավտոմեքենաների համար է։

Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ կայանումն արգելող նշան չեն տեղադրում, աշխատակիցն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։

«Այստեղ միայն Արսենյանների ավտոմեքենաներն են կայանում։ Հիմա այստեղ չեն, բայց ցանկացած պահի կարող են գալ»,- ասաց անվտանգության աշխատակիցը։

Դիտարկմանը, որ մենք լրագրողներ ենք, եկել ենք նշված տարածքում նկարահանում իրականացնելու, բայց կայանելու այլ տեղ չկա, աշխատակիցը կրկնեց, որ չի կարող թույլ տալ կայանել։

«Մենք լրագրողներ ենք, որ գան, մենք պատասխանը կտանք»,- ասացինք անվտանգության աշխատակցին։

Վերջինս ասաց, ամեն դեպքում պետք է զանգի և Արսենյաններին տեղյակ պահի, որ իրենց տան մոտ՝ փողոցում, ավտոմեքենա է կայանել։

Նշենք, որ Գուրգեն Արսենյանի տունը, որտեղ հաշվառված է միայն նա, գտնվում է Քեռու և Աննա Տեր-Ավետիքյանի փողոցների խաչմերուկում։

Oragir.News-ը նախ կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն՝ պարզելու, թե արդյոք քաղաքացին իրավունք ունի՞ արգելելու իր տան մոտ՝ փողոցում, որևէ տրանսպորտային միջոցի կայանումը։

Քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ հարցը իրենց տիրությում չէ, այլ ՆԳՆ-ի։

ՆԳՆ-ից գրավոր հարցում պահանջեցին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ