copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:15 17-01-2023

Այսօր քծնանքի մրցության մեջ մտավ հոգով և մարմնով վաճառական, անհայրենիք, քպ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը․ Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն որ անարժանապատիվ մարդիկ միշտ քծնել են իրենց վերադասին նորություն չէ։ Բայց ինչ կատարվում է 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո Հայաստանում, բնորոշ է եղել միայն 1930-ականներին։

Իմ կարծիքով, առայժմ քծնանքի ամենաբարձր նշաձողը սահմանել է նախկին արդարադատության նախարար, այժմ ԲԴԽ նախագահը, որը հայտարարեց, որ տիրոջ նկարին նայելիս ինքն ազնվանում է։ Հետագայում նրա հետ մրցակցության մեջ մտան նրա տեղակալ, այժմ արդարադատության նոր նախարարը, որը հայտարարեց, որ Ձմեռ պապից խնդրում է կատարել իր տիրոջը խոստացած պահանջները։ Մրցության մեջ մտավ նաև Հայաստանի պսևդոնախագահը, որը զարմանք հայտնեց իր տիրոջ «իմաստուն» տնտեսական քաղաքականության համար։

Այսօր քծնանքի մրցության մեջ մտավ, հոգով և մարմնով վաճառական, անհայրենիք, քպ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որը տիրոջը քծնելու և ոտքերի առաջ սողալու համար բարբաջեց հակաարցախյան և հակառուսական բառակույտեր»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից