copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:01 23-10-2024

Oragir.News-ի հրապարակումից ու զանգերից հետո հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Չախոյանի գրառումը

Նախօրեին Oragir.News-ը անդրադարձել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի վիրավորական գրառմանը։

Oragir.News‐ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը հայտնեց, որ մեր հրապարակումից հետո սկսել են ուսումնասիրություն։

«Դիմումի կամ հրապարակման հիման վրա հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսում: Տվյալ դեպքում`հաշվի առնելով, որ Դուք հրապարակում ունեիք, մեր մամուլի վարչությունից մեզ արդեն փոխանցվել է։ Հիմա վարչությունն ուսումնասիրությունը սկսել է, եթե ուսումնասիրության արդյունքում վարչությունը գա դիրքորոշման, որ այդտեղ վարքագծի կանոնի խախտում կա, կհանձնվի հանձնաժողովի քննարկմանը»,- ասաց նա։

Խալաֆյանի խոսքով` պետք է հասկանալ, թե ինչի շրջանակներում է արվել այդ վիրավորական գրառումը։

«Պետք է հասկանանք՝ ինչին ի պատասխան է արված: Եթե մեր սուբյեկտների կողմից ունենում ենք վարքագծի կանոնի առերևույթ խախտում, հանձնաժողովը որոշում է վարույթ հարուցել տվյալ անձի նկատմամբ՝ վարքագծի կանոնի խախտման առնչությամբ»,-նշեց նա՝ հավելելով, որ որոշ պաշտոնների համար խախտման դեպքում կարգապահական պատասխանատվություն է լինում։

Հիշեցնենք` ավելի վաղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչությունից Oragir.News-ին հայտնել էին, որ դեպքից տեղյակ չեն, և երբ իրենք դիմում ունենան կամ մամուլի մշտադիտարկում իրականացնեն, դրա շրջանակներում կարող են արդեն քննարկել հանձնաժողովում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի